Papa Sangre II, digit, GetBuckets 2՝ խելացի iOS-խաղեր

ios

Digit

Այս խաղի նպատակը շատ պարզ է. տրված ժամանակում մաթեմատիկական գործողությունների միջոցով պետք է ստանալ տրված թիվը: Ինչքան քիչ գործողություններ անեք, այնքան լավ:

Խաղն ունի 150 մակարդակ, և կարելի է ասել, որ 15-րդ մակարդակից խաղն արդեն բարդանում է:

GetBuckets

Այս խաղը տեսողական հիշողությունը ստուգելու շատ լավ ձև է: Օրինակ՝ դաշտում տեղադրված են տարբեր դույլեր և մեկ գնդակ, իսկ դրանց արանքում ՝ տարբեր խոչընդոտող առարկաներ: Դրանք հայտնվում են մի քանի վայրկյան և անհետանում: Պետք է հիշել, թե որտեղ էին գտնվում խոչընդոտները և որ դույլի մեջ հնարավոր է գցել գնդակը:

Խաղը բավական բարդ է, սակայն շատ լավ մարզում է տեսողական հիշողությունը:

Papa Sangre II

Այս խաղը շատ հետաքրքիր է նրանով, որ սովորեցնում է տեսնել ականջներով: Այն պետք է խաղալ ականջակալներով: Խաղի սյուժեն շատ յուրահատուկ է. գլխավոր հերոսը մահացել է և անցել այն աշխարհ: Նա առաջարկ է ստանում հիշողություններ բերել և դրանց դիմաց վերադառնալ իրական աշխարհ: Հետաքրքիր է այն, որ հիշողություններն այն աշխարհում վերածվում են երաժշտության, այնպես որ պետք է փնտրել դրանք լսողությամբ: