Վարդագույն հովազը կվերադառնա հեռուստաէկրաններ

Վարդագույն հովազը կվերադառնա հեռուստաէկրաններ

MGM ընկերությունը որոշել է վերակենդանացնել ճանաչված մուլտիպլիկացիոն հերոս Վարդագույն հովազին, հայտնում է The Hollywood Reporter-ը:

2d40519e0af74df39b8d9eea647ff478

Նոր նախագծը կնկարահանի Դեվիդ Սիլվերմանը, ով նշանակվել է «Սիմփսոններ» հայտնի մուլտսերիալի էկրանիզացիայի ռեժիսոր: Եթե նախկինում «Վարդագույն հովազը» մուլտֆիլմի կենտրոնական հերոսը տեսուչ Ժան Կլյուզոն էր, ապա նոր մուլտֆիլմում շեշտը դրվելու է հենց վարդագույն հովազի վրա:

Մուլտֆիլմի սցենարի հեղինակը կլինի Մայքլ Փրայսը, ով նաև «Սիմփսոններ»-ի սցենարիստն է:

Առաջին «Վարդագույն հովազը» նկարահնվել է 1963-ին Բլեյկ Էդվարդսի կողմից: Հետագայում 20 տարիների ընթացքում թողարկվել է մուլտֆիլմի 5 ֆիլմ: Իսկ 2000թ-ին այն նորից վերաթողարկվել է, որտեղ տեսուչի դերում է եղել կատակերգու դերասան Սթիվ Մարտինը: Բացի դրանից, հովազդի հիման վրա նկարահանվել է երկու մուլտսերիալ, որոնցից մեկը Օսկարի է արժանացել: Կա նաև մուլտֆիլմի համակարգչային խաղ:

Բաժիններ: Կինո