Facebook-ը մեկնաբանել է, թե ինչու է փոխել News Feed-ի դիզայնը

Facebook-ը մեկնաբանել է, թե ինչու է փոխել News Feed-ի դիզայնը

Վերջերս Facebook սոցցանցը ներկայացրեց և գործարկեց նորությունների ժապավենի նոր ինտերֆեյս: Մի շարք օգտագործողներ նշում են, որ News Feed-ի նոր դիզայնը ավելի շուտ հիշեցնում է 2007-ը, քան մեր օրերը:

Ինչպես գրում է Business Insider-ը, Facebook-ի կողմից նման փոփոխության պատճառը օգտագործողների հնացած համակարգիչներն են եղել:

Ավելի վաղ՝ 2013-ին Facebook-ը փորձարկում էր հետևյալ դիզայնը:

FB interface old

Սակայն այսօր օգտագործողների News Feed-ի ինտերֆեյսն ունի հետևյալ տեսքը:

FB interface new

Facebook-ի դիզայներ Ջուլիա Չժոուն նոր դիզայնը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Պարզվում է, որ երբ ես ունեմ 27 դյույմ անկյունագիծ մեծ էկրան, միգուցե դուք նույնպես, աշխարհում ինտերնետ օգտագործողների մեծամասնությունը չունի նման մոնիտոր: Փոքր և ցածր թույլատրությամբ էկրանները առավել տարածված են աշխարհում, քան Apple-ի կամ Dell-ի մեծ մոնիտորները»:

Նրա խոսքով, մեծ պատկերներով փորձարկվող News Feed-ը լավ չէր աշխատում փոքր էկրաններին: Հենց այդ պատճառով Facebook-ը հրաժարվել է այդ տարբերակից և գործարկել նորը՝ ներկայիս ինտերֆեյսը:

Աղբյուրը՝ businessinsider.com