Գործարկվել է նոր փաթեթ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

VivaCell-MTSԱյսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե՝ ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:

Ի դեպ, եթե բաժանորդն արդեն օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային ծառայություններից, ապա փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը կարելի է նաև սպառել այդ հեռախոսահամարով, իսկ եթե ոչ՝ ապա նրան կտրամադրվի նոր հեռախոսահամար: