Կնկարահանվի նոր տրիլոգիա՝ Հարի Փոթերի աշխարհի հիման վրա

harry-potter-experience-one-word

Warner Bros. կինոընկերությունը պատրաստվում է նկարահանել նոր տրիլոգիա Հարի Փոթերի աշխարհի հիման վրա: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղելով կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կեվին Թսուջիհարային:

Նշենք, որ նոր ֆիլմի նկարահանումների մասին հայտնի էր դարձել դեռևս 2013-ին: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ կինոընկերությունը կէկրանիզացնի «Հոգվարդսի դասագիրք» «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը»գիրքը, որը Ջոան Ռոուլինգը գրել է 2001թ-ին:

Ենթադրվում է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու ալտերնատիվ Նյու Յորքում Հարի Փոթերի մասին իրադարձություններից 70 տարի առաջ: Ընդ որում բոլոր երեք ֆիլմերի համար սցենարի հեղինակ կլինի հենց ինքը գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը: Թե երբ է նախատեսում Warner Bros.-ը տրիլոգիայի թողարկումը, առայժմ անհայտ է: