Google-ը գործարկել է պոկեմոններով խաղ Google Maps-ում

Ապրիլմեկյան հումորի տոնին ընդառաջ՝ Google ընկերությունը Google Maps քարտեզների ծառայությունում գործարկել է խաղ՝ պոկեմոնների մասնակցությամբ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

OLYMPUS DIGITAL CAMERA

Խաղը սկսելու համար, պետք է մուտք գործել Google Maps-ի iOS կամ Android հավելված, ընտրել որոնման տողը և սեղմել «Press Start» կոճակը: Դրանից անմիջապես հետո Դուք կտեղափոխվեք լեգենդար ճապոնական հրեշներով լի տարածք: Խաղի գործողությունները սկսում են Շվեցարիայում պոկեմոնների լաբորատորիայից: Օգտագործողը պետք է շարժվի հարևան տարածքներով՝ հավաքելով հրեշների, որոնցից ամեն մեկը քարտեզի վրա երևում է պատկերով և նկարագրությամբ: Անհրաժեշտ է գտնել ընդհանուր 150 պոկեմոնի:

Խաղում օգտագործվում են Nintendo խաղերի դասական հերոսները: Google-ը ներկայացրել է նաև տեսանյութ, որտեղ ցուցադրում է խաղը նաև վիրտուալ իրականության տեխնոլոգիայով՝ հայտարարելով, որ պոկեմոններն իսկապես ապրում են մարդկանց շրջապատում:

Հիշենք, որ պոկեմոն հրեշները Nintendo ընկերության մի մասն են կազմում: Նրանք հայտնի են կոմիքներսով, անիմացիոն ֆիլմերով և խաղերով: