Olympus-ը ներկայացրել է ջրադիմացկուն Stylus Tough TG-3 ֆոտոխցիկը

2014թ. հուլիսին Olympus ընկերությունը կմեկնարկի իր կոմպակտ լուսանկարչական ապարատ Stylus Tough TG-3-ի վաճառքները: Այն ֆոտոխցիկ է կյանքի բոլոր իրադարձությունների համար: Նոր մոդելը վաճառքի դուրս կգա 350 դոլար արժողությամբ:

Stylus Tough TG-3-ը հագեցած է պաշտպանիչ, ամուր և անջրանցիկ կաղապարով: Այն կարելի է օգտագործել մինչև 15մ խորությամբ ջրի տակ: Olympus-ը երաշխավորում է, որ ֆոտոխցիկը մինչև 2.1մ բարձրությունից ընկնելու և մինչև -10 աստիճան ցրտի դեպքում անգամ աշխատունակ է:

Ֆոտոխցիկն ունի 1/2,3 դյույմ (6,17×4,55 մմ) մատրիցա BSI-CMOS՝ 16Մպ պիքսել խտությամբ: Աշխատում է TruePic VII պրոցեսորով: Լույսի զգայունությունը ISO 100–6400 է, կադրի արագությունը՝ 1/2000-4վրկ.: Ֆոտոխցիկը հնարավորություն է տալիս կատարել մինչև 4608×3456 պիքսել թույլատրությամբ լուսանկարներ, ինչպես նաև տեսանկարահանել 1920×1080 (30p), 1280×720 (30p) կամ 640×480 (30 fps): Այն համատեղելի է SD/SDHC/SDXC ստանդարտների հիշողության քարտերի հետ:

Սարքը հագեցած է պատկերի ստաբիլիզացիայի տեխնոլոգիայով, ունի 3դյույմ էկրան, ներկառուցված լուսարձակ, և 4x օպտիկական զում, ֆոկուսային հեռավորությունը կազմում է 25-100մմ: Այն հագեցած է նաև GPS-ով, Wi-Fi մոդուլով, էլեկտրոնային կողմնացույցով, 36Մբ ներկառուցված հիշողությամբ, USB 2.0 և HDMI բնիկներով:

Սարքի չափսերն են՝ 112x66x31մմ, կշիռը՝ 247գրամ: Ֆոտոխցիկը մարտկոցը բավարար է մաքսիմում 330 կադր լուսանկարելու համար:

 Աղբյուրը՝ olympus.com