Գիտնականները թղթից մանրադիտակ են ստեղծել

Ստենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են օրիգամիից թղթյա մանրադիտակ, որը կարողանում է ցուցադրել՝ խոշորացնելով մինչև 2000 անգամ:

manraditak

Նորույթը ստացել է Foldscope անվանումը: Ինչպես նշում են հենց ստեղծողները, մանրադիտակի պատրաստման համար անհրաժեշտ է եղել ընդամենը թուղթ, մարտկոց և լամպ: Foldscope-ը կշռում է 9 գրամից ավելի թեթև: Այն – խոնավա և հարվածադիմացկուն է և արժե մոտ 50 ցենտ: Նախագծողները ստեղծել են 12 մոդել, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ բակտերիայի կամ վիրուսի դիտման համար: Սա հնարավոր է դարձել մի շարք ֆիլտրերի օգտագործման շնորհիվ:

Fig7

Մանրադիտակի կառուցմած սխեման դեռևս հասանելի չէ բոլորի համար, սակայն կարելի է մասնակցել վերջինիս փորձարկմանը: Ֆոկուս խմբում կներառվեն առաջին 10 հազար ցանկացողները:

Աղբյուրը՝ foldscope.com