App Store-ի հավելվածները կթանկանան որոշ երկրներում

Մոտակա ժամանակում iOS հավելվածների օնլայն խանութում՝ App Store-ում կկատարվեն փոփոխություններ՝ կապված արժույթների տատանումների հետ: Ավելի ստույգ, որոշ երկրներում նախագծողները կկարողանան ավելի թանկ վաճառել իրենց հավելվածները, իսկ որոշ երկներում ավելի մատչելի: Դա կվերաբերվի նաև Mac App Store-ին:

i-1

Փոփոխությունները, մասնավորապես, կվերաբերվեն 7 երկրների: Խոսքը գնում է ավստրալական դոլարի, ինդոնեզիական ռուպիի, թուրքական լիրայի և հարավաֆրիկյան ռենդի մասին: Այս արժույթներն ամենից շատն են տուժել փոխարժեքների տատանումներից:

Ըստ Apple-ի մեկնաբանությունների, հավելվածների արժեքների թանկացումները պայմանավորված են միայն տարադրամի փոխարժեքների տատանումներով: