CloudCube` ծրագիր Google Drive, Dropbox, OneDrive, Яндекс.Диск ծառայությունները կառավարելու համար

Ամպային ծառայություններն օրեցօր առաջարկում են օգտագործողներին Գբ-ների անվճար ավելի մեծ փաթեթներ, իսկ արդյունքում նույն օգտագործողն ունենում է հաշիվ Dropbox-ում, GoogleDrive-ում, Яндекс.Диск-ում և OneDrive-ում, իսկ դրանք կառավարելը դառնում է արդեն ժամանակի խնդիր:

Ներկայացնում ենք Android-ի համար նախատեսված CloudCube ծրագիրը, որը թույլ է տալիս ղեկավարել վերոնշյալ ծառայությունները մեկ տեղից:

cloud

CloudCube-ը թույլ է տալիս ֆայլերը հեշտությամբ տեղափոխել կամ պատճենել մի պահեստից մյուսը, դիտել դրանք, բեռնել հեռախոսի մեջ: Անհրաժեշտ է միայն միացնել օգտագործվող ամպային ծառայություններն այս ծրագրին: CloudCube-ը աշխատում է Google Drive, Dropbox, Box, SkyDrive, Яндекс.Диск, Copy, SugarSync, 4shared, Ubuntu One և բազմաթիվ այլ ամպային ծառայությունների հետ:

Հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ: