Տեխնոլոգիապես հարուստ Tesla Model S ավտոմեքենան հնարավոր է առևանգել

tesla

Tesla Model S ավտոմեքենան ամենաժամանակակից մոդելներից է, տեխնոլոգիական տեսանկյունից այն այնքան կատարյալ է, որ վարորդը կարող է գրանցվել teslamotors.com կայքում և հեռակա կարգով կառավարել իր մեքենան:

Կայքում գրանցվելու համար պետք է մուտքագրել նվազագույնը վեց նիշ ունեցող գաղտնաբառ: Գրանցումից հետո մեքենայի տերը կարող է բեռնել iOS-հավելվածը, որը ցույց կտա ավտոմեքենայի կոորդինատները, մարտկոցի լիցքի վիճակը, ինչպես նաև թույլ կտա բացել ու փակել դռները:

Խնդիրն այն է, որ վեց նիշանոց գաղտնաբառն այնքան էլ դժվար չէ կոտրել, մանավանդ այն դեպքում, որ Tesla-ի կայքը չի ապահովում բավարար անվտանգություն, օրինակ՝ չի արգելում արագ-արագ իրար հետևից գաղտնաբառի մուտքագրումը: Ցանկության դեպքում չարագործները կկարողանան իմանալ գաղտնաբառը ֆիշինգի միջոցով, այնուհետև Tesla Rest API-ի միջոցով պարզել ավտոմեքենայի գտնվելու վայրը:

Աղբյուրը՝ dhanjani.com