Nokia-ն ներկայացրեց իր նոր դրոշակակիր Lumia 930 սմարթֆոնը

Nokia ընկերությունը Build 2014 նախագծողների կոնֆերանսին ներկայացրել է Lumia շարքի երեք նոր սմարթֆոն՝ աշխատող Windows Phone 8.1 նոր ՕՀ-ով: Դրանք են՝ մեկ և 2 SIM քարտով աշխատող Lumia 630-ը, Lumia 635 մոդելը և Lumia 930-ը:

Nokia-Lumia-930-Beauty2_1

Դրոշակակիր մոդել Nokia Lumia 930-ն աշխատում է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 2.2ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողությամբ. SD քարտի բնիկը բացակայում է: Այն ունի 5 դյույմ ClearBlack AMOLED էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատրությամբ:

Հիմնական ֆոտոխցիկը 20Մպ է՝ հագեցած PureView և Rich Recording տեխնոլոգիաներով: Վերջիններս ապահովում են -լուսա և տեսանկարահանման բարձր որակ: Lumia 930-ն ունի 1/2,5″ CMOS BSI սենսոր՝ f/2,4 դիաֆրագմայով, օպտիկական OIS ստաբիլիզացիայով և կրկնակի լուսադիոդային լուսարձակով:

Nokia-Lumia-930-Beauty1_2

Դրոշակակիր մոդելը հագեցած է նաև Bluetooth 4.0, Wi-Fi a/b/g/n/ac, NFC մոդուլներով և USB 2.0-ով: Ունի FM-ռադիո, 2420մԱ/Ժ մարտկոց, անլար լիցքավորման Qi ստանդարտ: Սարքի չափսերն են՝ 137 x 71 x 9,8 մմ, քաշը՝ 167գրամ:

Nokia Lumia 930-ի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ. հունիսին:

Աղբյուրը՝ nokia.com