Դուբայում կվաճառվի ոսկեզօծ HTC One (M8)

Դուբայում կվաճառվի ոսկեզօծ HTC One (M8)

HTC ընկերությունը Դուբայում անցկացրել է իր դրոշակակիր HTC One (M8) սմարթֆոնի առանձին շնորհանդես-միջոցառում: Հիշենք, որ նորույթը ներկայացվել էր անցած ամիս Նյու Յորքում:

HTC One M8 4

Ընկերությունը բացի սմարթֆոնի արծաթագույն (Glacial Silver), մոխրագույն (Gunmetal Grey) և ոսկեգույն (Amber Gold) կաղապարներով տարբերակներից հատուկ Մերձավոր արևելքի տարածաշրջանի համար ներկայացրել է ոսկեզոծ կաղապարով HTC One (M8):

Ոսկեզօծ HTC One (M8)-ը կվաճառվի բացառապես այս տարածաշրջանում: Թե թորքան կկազմի սմարթֆոնի արժեքը, առայժմ, անհայտէ :

Բացի ոսկեզօծ կաղապարից,  HTC-ն այս տարածաշրջանի համար նախագծել է հատուկ բովանդակություն, որը կներառվի սմարթֆոնում: Այդ բովանդակությունը ընկերությունը նախագծել է իր գործընկերների՝ beIN Sports, KoorA և EuroSport Arabia հեռուստաընկերությունների հետ համատեղ:

Աղբյուրը՝ phonearena.com