Skype-ը հնարավոր կլինի ղեկավարել ձայնային հրահանգներով (վիդեո)

Skype-ը հնարավոր կլինի ղեկավարել ձայնային հրահանգներով (վիդեո)

Skype For Windows PhoneՇուտով կթողարկվի Windows Phone 8.1-ի համար նախատեսված Skype-ի նոր տարբերակը, որը թույլ կտա զանգեր կատարել, ինչպես նաև սովորական զանգից անցնել տեսազանգի Cortana ձայնային օգնականի  միջոցով:

Ծրագիրը ներդրված կլինի Windows Phone 8.1 օպերացիոն համակարգում: Skype ծրագրի կոճակը կհայտնվի սովորական զանգեր կատարելու ինտերֆեյսում:

Skype-ը կաշխատի Cortana ձայնային օգնականի հետ, օրինակ՝ օգտագործողը կկարողանա ասել.«Skype, տեսազանգ կատարիր Արմենին», և ծրագիրը կկատարի համապատասխան գործողությունը:

Ծրագրի նոր տարբերակը կթողարկվի մոտակա ամիսների ընթացքում: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Աղբյուրը՝ skype.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր