ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. ՏՏ ոլորտի ծրագիրը

ITԻնչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, երեկ գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար պետական բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ:

Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Ինչպես գրում է մամլո ծառայությունը, այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: