Apple-ը հայտնել է իր ամենամյա WWDC կոնֆերանսի անցկացման օրերը

Apple ընկերությունը հայտնել է, որ ամենամյա WWDC (Worldwide Developers Conference) նախագծողների կոնֆերանսը կկայանա հունիսի 2-6-ը Սան Ֆրանցիսկոյում: Հիշենք, որ ըստ ավանդության, «խնձորային» ընկերությունը հենց այս միջոցառման ժամանակ է ցուցադրում իր բրենդային արտադրության նորույթները:

ll-15

Բոլոր այն նախագծողները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու կոնֆերանսին, պետք է հայտագրվեն մինչև ապրիլի 7-ը: Պատահականության սկզբունքով ընտրվող բոլոր այն երջանիկները, ովքեր մասնակից կդառնան կոնֆերանսին, կստանան իրենց տոմսերը գալիք երկուշաբթի: Նրանց թվում են լինելու մոտ 200 ուսանող, ովքեր կստանան անվճար հրավերներ:

Գալիք WWDC 2014-ին Apple-ի կանցկացնի մոտ 100 տեխնիկական սեմինար՝ 1000 նախագծող-ինժեներների մասնակցությամբ: Բացի դրանից, 2013թ. լավագույն հավելված ստեղծողները կպարգևատրվեն Apple Design Awards մրցանակաբաշխության շրջանակում:

Հիշենք, որ նախորդ տարի նույն կոնֆերանսի ժամանակ Apple-ը ցուցադրեց Mac OS X Mavericks և iOS 7 ՕՀ-ների, ինչպես նաև iTunes Radio-ն և թարմացված նոութբուքների շարքը:

Այս տարի սպասվում է iOS 8 ՕՀ-ի և մի քանի սարքերի շնորհանդես: Շատերի կարծիքով նոր iPhone 6-ը և երկար սպասված iWatch-ը կցուցադրվեն ավելի ուշ՝ աշնանը:

Աղբյուրը՝ apple.com