Nokia-ն ներկայացրել է MD-12 դյուրակիր դինամիկը

Nokia ընկերությունը բացի Windows Lumia 630, Lumia 635 և Lumia 930 սմարթֆոններից BUILD 2014 կոնֆերանսին ներկայացրել է նոր աքսեսուար երաժշտասերների համար՝ դյուրակիր դինամիկ MD-12-ը:

nokia1

Nokia-ի համոզմամբ, նորույթն ապահովում է բարձր որակի հնչողություն: Սարքը հագեցած է հատուկ «վիբրացիոն մեխանիզմով»՝ ներկառուցված դինամիկում: MD-12-ը ստանում է ազդանշան Bluetooth անլար կապի միջոցով: Սմարթֆոնի հետ կապ հաստատելու համար կարելի է նաև օգտագործել NFC տեխնոլոգիան: Կա նաև սովորական աուդիոբնիկի միջոցով դինամիկն աշխատեցնելու հնարավորություն:

Սարքը կշռում է ընդամենը 180գրամ: Լիցքավորումը կատարվում է ներկառուցված մարտկոցի միջոցով, որը 100% լիցքավորման դեպքում աշխատումէ  մինչև 15 ժամ:

nokia2

nokia3

Այն հասանելի է լինելու սպիտակ, նարնջագույն, դեղին և կանաչ գունային տարբերակներով: MD-12-ը նախատեսված է նախևառաջ Lumia սմարթֆոնների հետ աշխատելու համար: Վերջինիս վաճառքները կմեկնարկի ընթացիկ տարում և արժեքը կկազմի 40 եվրո:

Աղբյուրը՝ conversations.nokia.com