Polaroid-ը ներկայացրել է բրենդային PolaSma սմարթֆոնը

Polaroid ընկերությունը թողարկել է երիտասարդական սմարթֆոն PolaSma-ն՝ աշխատող Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով:

pola2

Նորույթը հասանելի է լինելու երեք գույներով՝ վարդագույն (Cherry Pink), կապույտ (Blueberry Blue), դեղին (Lemon Yellow): Սարքը հագեցած է 5 դյույմ անկյունագիծ IPS էկրանով՝ 540х960 պիքսել թույլատրությամբ: Աշխատում է քառամիջուկ MediaTek MT6582 պրոցեսորով՝ 1.3ԳԳց հաճախականությամբ: Օպերատիվ հիշողությունն է 1Գբ, ներկառուցված հիշողությունը՝ 4Գբ. կա նաև microSD բնիկ:

pola1

PolaSma-ն ունի Wi-Fi, Bluetooth, GPS մոդուլներ, Micro-USB բնիկ, 3.5մմ աուդիոբնիկ, 2Մպ դիմային և 8Մպ հիմնական ֆոտոխցիկ: Մարտկոցի հզորությունն է 1650մԱ/Ժ, սմարթֆոնը կշռում 150գրամ:

Սարքի արժեքի և վաճառքի մեկնարկի ժամկետի մասին Polaroid-ն առայժմ չի հայտոնւմ: Սակայն սմարթֆոնի բնութագիրը հուշում է, որ այն բյուջետային է և 200դոլարից ավել չի արժենա:

pola3

Աղբյուրը՝ ubergizmo.com