Facebook Messenger հավելվածում ավելացել է ձայնային զանգերի հնարավորություն

Այն բանից հետո, երբ Facebook սոցցանցը գնեց WhatsApp ընկերությունը $16 միլիարդ դոլարով, շատերը կարծեցին, որ այն կփոխարինի սոցցանցի Messenger հավելվածին: Facebook-ը թարմացրել է Messenger-ը և համալրել այն Facebook-յան ընկերներին անվճար ձայնային զանգեր կատարելու հնարավորությամբ:

Screen-Shot-2014-04-03-at-3.55.35-PM-640x560

Այս նոր հնարավորությունը շատ նման է Viber-ում կամ WeChat-ում ներդրված զանգերի ֆունկցիային, որի համար անհրաժեշտ է ունենալ 3G կամ Wi-Fi կապ:

Հավելվածի կոնտակտների կողքին կհայտնվի զանգելու կոճակ, որի միջոցով էլ հնարավոր կլինի զանգել: Նոր տարբերակը հասանելի է iOS և Android օգտագործողների համար: Windows Phone-ից օգտվողները ստիպված կլինեն մի փոքր էլ սպասել:

Աղբյուրը՝ Mashable.com