Apple-ն արտոնագրել է iPhone-ից SIM-քարտի դուրս բերման «խելացի» համակարգ

Apple-ն արտոնագրել է iPhone-ից SIM-քարտի դուրս բերման «խելացի» համակարգ

Ստեղծելով առաջին iPhone-ը՝ Apple ընկերությունը համալրեց այն ոչ միայն SIM-քարտի նոր ստանդարտով, այլև ներկայացրեց այն հանելու սեփական եղանակը: Բոլոր iPhone օգտագործողները գիտեն, որ այս սմարթֆոնի SIM-քարտը հնարավոր չէ հանել առանց սմարթֆոնի հետ տրամադրվող փոքրիկ հարմարանքի:

apple3

Սակայն այժմ օգտագործողներին այս անհարմարությունից ազատելու համար Apple-ը որոշել է SIM-քարտը դուրս բերել ծրագրային լուծման շնորհիվ: Այսպես, ընկերության մշակողներն արդեն արտոնագրել են համակարգ, որը թույլ է տալիս կարգավորումների միջոցով հանել քարտը:

Շատ հավանական է, որ նման եղանակով SIM-քարտը դուրս բերելիս պահանջվի մուտքագրել գաղտնաբառ կամ սահեցնել մատը Touch ID մատնահետքի սկաներով:

Աղբյուրը՝ patentlyapple.com

Բաժիններ: Տեխնոլոգիա