Google-ը ցուցադրել է Ara մոդուլային սմարթֆոնի նախագծման ընթացքը (վիդեո)

Google-ը ցուցադրել է Ara մոդուլային սմարթֆոնի նախագծման ընթացքը (վիդեո)

Google-ն այս տարի Motorola ընկերության մեծ մասը վաճառեց Lenovo-ին, սակայն չվաճառեց Motorola-ի մի շարք հեռանկարային տեխնոլոգիաներ և նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Ara- ն՝  $50 դոլար արժեցող մոդուլային սմարթֆոնը, որն իր ընտրությամբ կարող է հավաքել օգտագործողը: Օրերս Phonebloks ընկերությունը, որն աշխատում էր Motorola-ի հետ, ցուցադրել է, թե ինչպես է ընթանում մշակումը:

motorola project ara

Տեսանյութում ներկայացվում է կաղապարը, որի մեջ պետք է տեղադրվեն հեռախոսի մասերը: Դրանք միացած կմնան իրար մագնիսների միջոցով: Դրանք կարելի է թուլացնել հատուկ հավելվածի միջոցով և անջատել իրարից:

Ներկայացվել է նաև հավելված, որը թույլ կտա գնել հեռախոսի մասերը՝ օգտագործողի պահանջներից ելնելով: Հիշեցնենք, որ հնարավոր կլինի նաև ընտրել հեռախոսի պատյանի արտաքին տեսքը, գույնը և նախշերը:

Աղբյուրը՝ engadget.com