Կթողարկվի Skype ծրագրի պրոֆեսիոնալ տարբերակ

Կթողարկվի Skype ծրագրի պրոֆեսիոնալ տարբերակ

skypeSkype ընկերությունը հայտարարել է իր տեսաչաթ VoIP ծրագրի պրոֆեսիոնալ տարբերակի նախագծման մասին՝ նախատեսված մեդիա և հեռուստահեռարձակման ոլորտներում օգտագործման համար:

Ընկերության հաղորդմամբ, նոր Skype TX տարբերակը կկարողանա հեռարձակել ամբողջական full frame վիդեո՝ HD-SDI ֆորմատով: Ընդ որում հեռարձակման ընթացքում կբացակայեն գովազդները կամ որևէ այլ ծանուցումները:

Skype-ը հայտնել է նաև, որ կօգնի ընկերություններին տեղադրել ծրագիրն իրենց գրասենյակներում: Skype TX տարբերակի թողարկման ժամկետը և արժեքն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ media.skype.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր
Թեգեր: Skype TX, տեսաչաթ