5 նորույթ Windows 8.1-ում

5 նորույթ Windows 8.1-ում

Microsoft-ը Build 2014 համաժողովին ներկայացրեց Windows 8.1 Update թարմացումը, որը հասանելի կդառնա ապրիլի 8-ին: Նոր տարբերակում կատարելագործված կլինի ստեղնաշարի և մկնիկի հետ աշխատանքը:

Microsoft

Ներկայացնենք Windows 8.1 օպերացիոն համակարգի նորույթները, որոնք, ամենայն հավանակությամբ դուր կգան օգտագործողներին:

1. Անձնական մոտեցում

Օպերացիոն համակարգի առաջին ամենամեծ նորույթներից մեկը օգտագործողի սարքի ավտոմատ ճանաչումն է: Եթե օգտագործողն օգտվում է նոութբուքից կամ սեղանի համակարգչից, ապա համակարգը կմիացնի ավանդական աշխատանքային սեղանը, իսկ եթե պլանշետից, ապա ՝ սալիկային ինտերֆեյսը:

2. Կառավարման պանել

Կառավարման պանելն այսուհետ հասանելի կլինի օպերացիոն համակարգի ցանկացած մասից. այն տեսնելու համար պետք է մկնիկը սահեցնել էկրանի ներքևի հատված: Այս մասում լռակյաց ռեժիմով ամրացված կլինի Windows Store-ի կոճակը, սակայն այն կարելի է փոխել:

3. Ավանդական կոճակներ

Էկրանի վերին աջ հատվածում տեղադրված կլինի Power կոճակը՝ համակարգիչը կամ պլանշետն արագ անջատելու համար, և Search կոճակը:

4. «Կախվող» մենյու

Ստարտային էկրանի ցանկացած հավելվածի վրա մկնիկի աջ կոճակով սեղմելիս կհայտնվի Windows-ի ծանոթ կոնտեքստային մենյուն: Բացի սովորական տարբերակներից՝ այս մենյուում ավելացված են նոր տողեր՝ «ջնջել ստարտային էկրանից», «փոխել սալիկի մեծությունը» և այլն:

5. Հիշողության խնայողություն

Microsoft-ը օգտագործողներին խոստանում է, որ Windows-ի նոր տարբերակը կխնայի օպերատիվ հիշողության օգտագործման 60%-ը: Այնպես որ նույնիսկ այն սարքերը, որոնք ունեն 1 Գբ օպերատիվ հիշողություն, կկարողանան աշխատել այս օպերացիոն համակարգով:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր