Adobe-ը թողարկել է Lightroom ծրագրի iPad տարբերակը (վիդեո)

Adobe-ը թողարկել է Lightroom ծրագրի iPad տարբերակը (վիդեո)

Adobe Systems ընկերությունը հայտարարել է լուսանկարների մշակման և դասակարգման Adobe Lightroom ծրագրի iPad տարբերակի թողարկման մասին:

Lightroom Mobile ծրագիրը հագեցած է լինելու սինքրոնիզացման ֆունկցիայով, ինչի շնորհիվ այն սովորական համակարգչային տարբերակի հետ սինքրոնիզացիա  է կատարելու՝ Creative Cloud ամպային ծառայության միջոցով:

Adobe lightroom for ipad 02

iPad-տարբերակում օգտագործողը կկարողանա աշխատել լուսանկարենրի «խելացի դիտման» հնարավորությամբ՝ սեղմված տարբերակներով (2048 պիքսել խտությամբ):

Adobe-ի ներկայացուցիչների խոսքով, ծրագրի iPad-տարբերակն իր ֆունկցիոնալությամբ չի զիջում համակարգչայինին: Օրինակ՝ օգտագործողը կարող է խմբագրել լուսանկարի թե՛ ջերմությունը, թե՛ էքսպոզիցիան, թե՛ ստվերները և հագեցվածությունը և թե՛ գիստոգրաման և այլ պարամետրեր: Սակայն օրինակ iPad-տարբերակում բացակայում է առանձին գույների խմբագրման հնարավորությունը:

Lightroom Mobile-ը հասանելի է անվճար ներբեռնման համար, սակայն օգտագործման համար անհրաժեշտ է լինելու ունենալ ծրագրի համակարգչային Adobe Lightroom տարբերակը և Creative Cloud ծառայության բաժանորդագրություն (ամսական 9.99 դոլար): Ներկա պահին Adobe-ը նախագծում է նաև ծրագրի iPhone և Android տարբերակները:

Աղբյուրը` blogs.adobe.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր