Մշակվում է մթության մեջ ցուցադրող նոր տեսակի աչքի լինզա

Մթության մեջ տեսնելը շուտով կարող է իրականություն դառնալ: Միչիգանի համալսարանում էլեկտրականությամբ զբաղվող ինժեներները հայտնաբերերել են ինֆրակարմիր լույսը զգալու նոր եղանակ, որը կարելի է ստանալ գրաֆենի  ատոմային երկու շերտ օգտագործելու միջոցով:

Health-ContactComfort

Հետազոտողներ Թեդ Նորիսն ու Ժաուհույ Ժոնգը երկար ուսումնասիրություններ են կատարել: Ամենամեծ դժվարությունը եղել է այն, որ գրաֆենը շատ քիչ է զգայուն լույսի նկատմամբ: Սակայն ատոմային երկու շերտի օգտագործումը լուծել է այս խնդիրը:

«Եթե մենք այս մշակումը տեղադրենք կոնտակտային լինզաների կամ այլ կրելի էլեկտրոնիկայի մեջ, մեջ, հնարավոր կլինի տեսնել մթության մեջ»,-պատմել Ժոնգը: Մասնագետների խոսքով՝ այս նախագիծը դեռ կատարելագործման կարիք ունի:

Աղբյուրը՝ wired.com