ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է երկու «Հատուկ» փաթեթ

VivaCell-MTSԱյսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն իրենց մտերիմների համար բաժանորդագրվելու արդեն երկու «Հատուկ» փաթեթի:

«Հատուկ» փաթեթն, ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց, տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է համապատասխանաբար ըստ «Անձնական» կամ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի համար սահմանված սակագների: