Ցանցում են հայտնվել BlackBerry Z3 սմարթֆոնի լուսանկարները

Մալազիական կայքերից մեկը հրապարակել է BlackBerry Z3-ի լուսանկարը՝ BlackBerry Z10 և BlackBerry Z30 մոդելների հետ միասին: Հիշեցնենք, որ Z3-ի թողարկումը սպասվում է հաջորդ շաբաթվա ընթացքում:

Z3

BlackBerry Z3-ն առաջին սարքն է, որ թողարկվում է Foxconn ընկերության հետ ունեցած համաձայնագրի արդյունքում: Ըստ այդ համաձայնագրի՝ Foxconn-ը կզբաղվի զարգացող երկրների շուկաների համար նախատեսված պարզ մոդելների մշակմամբ, իսկ BlackBerry-ն պատասխանատու կլինի ծրագրային ապահովման և մարքեթինգի համար:

Հիշեցնենք, որ BlackBerry Z3 մոդելն ունի 5 դյույմանոց էկրան, համալրված է 1,2 ԳՀց հաճախությամբ երկմիջուկ պրոցեսորով, 1.5 Գբ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Ինդոնեզիայում, որից հետո վաճառքը կմեկնարկի աշխարհի տարբեր կետերում: Մոդելի գինը չի գերազանցի 200 դոլարը:

Նշենք, որ նախորդ շաբաթ BlackBerry-ի գործադիր տնօրեն Ջոն Չենը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է վերսկսել BlackBerry Bold 9900-ի և ավելի վաղ մոդելների թողարկումը:

Աղբյուրը՝ phonearena.com