Google Naps ծառայությունը կօգնի քնելու համար հարմար անկյուն գտնել

Եթե գիշերը վատ եք քնել ու օրվա ընթացքում երազում եք գոնե կես ժամով քնել, սակայն հարմար վայր չեք գտնում, ուրեմն այս ծառայությունը հենց Ձեզ համար է:

google naps

Google Naps-ը ստեղծվել է ոչ թե Google ընկերության կողմից, այլ էնտուզիաստների, ովքեր ծառայությունը մշակելիս օգտվել են Google-ի քարտեզներից: Naps-ը ցույց կտա՝ որտեղ կարելի է ննջել: Վայրերը նշվում են հենց օգտագործողների կողմից, ովքեր թողնում են նաև մեկնաբանություններ:

Իհարկե, ծառայության մեջ կան նաև նշումներ, որոնք ուղղակի կատակի արդյունք են, հատկապես այն նշումները, որոնք արված են Բերմուդյան եռանկյունում:

Աղբյուրը՝ googlenaps.info