Seagate-ը թողարկել է աշխարհում ամենաարագ 6 Տբ կոշտ սկավառակը

Seagate-ը սկսել է թողարկել 6 Տբ ծավալով կոշտ սկավառակներ, որոնք ընկերության հավաստմամբ, ամենաարագն են աշխարհում:

Seagate2

Enterprise Capacity 3.5 HDD v4 սկավառակը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար: Այն հասանելի է երկու ինտերֆեյսով՝ Serial Attached SCSI (SAS) և Serial ATA 3.0: Բացի այդ՝ սկավառակը նախատեսված է շուրջօրյա ռեժիմով աշխատելու համար: Սարքը անընդմեջ կարող է աշխատել 1,4 միլիոն ժամ:

Կոշտ սկավառակի չափսերն են 147х102х26 մմ: Enterprise Capacity 3.5 HDD v4-ը նախատեսված է հիմնականում ամպային հարթակների և մեծ ծավալով տվյալների մշակման համար: Թե ինչ արժեքով կվաճառվի այն, Seagate-ն առայժմ չի հայտարարել:

Աղբյուրը՝ seagate.com