«Super 0 օրական»` անսահմանափակ զանգեր ցանցի ներսում

VivaCell-MTSՎիվաՍել-ՄՏՍ-ն «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ցանցի ներսում անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու նոր հնարավորություն:

Դրա համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Super 0 օրական» ծառայությունն՝ ուղարկելով *024# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 150 դրամ:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

Բացի այդ, ինչպես և նախկինում, «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել նաև «Super 0» ծառայությունը 30 օր ժամկետով և կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններ: