Հայտնի է, թե ինչ տեսք կունենա երկկողմանի USB 3.1-ը

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա երկկողմանի USB 3.1-ը

Դեռևս նախորդ տարվա վերջին USB 3.0 Promoter group-ը ներկայացրեց USB Type-C նոր տիպի կոնեկտորը, որը երկկողմանի է: Սակայն թե ինչ տեսք կունենար սարքը, մինչև վերջերս անհայտն էր: Օրերս Intel Developer Forum 2014 համաժողովի ընթացքում ընկերությունը ներկայացրեց նորույթի էսքիզներն ու բնութագիրը:

usb

USB Type-C-ն կհամապատասխանի USB 3.1 ստանդարտին և թույլ կտա փոխանցել տվյալները 10 Գբ/վ արագությամբ և կապահովի տասը հազար միացում-անջատում:

Type-C-ի չափսերն են 8,3×2,5 մմ և այն հնարավոր է օգտագործել ցանկացած կողմով: Նշենք, որ տեխնիկական բնութագիրը վերջնականորեն կհաստատվի ընթացիկ տարվա կեսերին:

Աղբյուրը՝ theinquirer.net

Բաժիններ: Աքսեսուարներ