Sony-ն հնարավոր է ամռանը ներկայացնի Windows Phone սմարթֆոններ

Sony-ն հնարավոր է ամռանը ներկայացնի Windows Phone սմարթֆոններ

Sony Mobile ընկերությունն արդեն հուլիս ամսին հնարավոր է ներկայացնի Microsoft-ի բջջային օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ: Այս մասին հաղորդում է PhoneArena.com-ը՝ հղում անելով Sony Mobile-ի եվրոպական գրասենյակի ղեկավար Պիեռ Պերոնին:

sony1

Լուրեր են պտտվում նաև, որ ամռանը Sony Mobile-ը կներկայացնի «խելացի» կրելի համակարգիչներ, որոնք կաշխատեն Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով:

Նշենք, որ Sony-ն Microsoft-ի հետ համագործակցելու փորձ արդեն ունի. դեռևս 2008-ին ներկայիս Sony Mobile-ը (նախկինում՝ Sony Ericsson) ներկայացրեց Windows Mobile 6.1-ով աշխատող  Xperia X1 սմարթֆոնը, որն ուներ 3 դյույմանոց սենսորային էկրան՝ 800х480 պիկսել թույլատրությամբ, շարժական QWERTY-ստեղնաշարով, 400 Մբ ներքին հիշողությամբ և 3,2 Մպ տեսախցիկով:

Աղբյուրը՝ phonearena.com