Facebook-ը վերացնում է չաթի ֆունկցիան իր բջջային հավելվածներից

facebook-iphone-app-600Facebook սոցցանցը մտադիր է իր բջջային հավելվածներից վերացնել չաթի ֆունկցիան: Փոխարենը սոցցանցը ցանկանում է, որպեսզի բոլոր օգտագործողները չաթի համար օգտվեն միայն հենց չաթ-ծրագրի Facebook Messenger հավելվածից:

Ինչպես գրում է Cnet-ը, Facebook-ի բջջային հավելվածներում՝ սեղմելով նամակների (Messenges) կոճակի վրա, օգտագործողը պետք է ավտոմատ կերպով տեղափոխվի Facebook Messenger հավելված:

Ընկերությունը մոտակա երկու շաբաթների ընթացքում ամբողջապես անհասանելի կդարձնի այդ ֆունկցիան և կստիպի օգտագործողներին ներբեռնել Facebook Messenger հավելվածը:

Միայն որոշ Android սմարթֆոններ, որոնք ունեն ցածր հիշողություն կշարունակեն ունենալ և օգտագործել Facebook չաթի ֆունկցիան: Վերջինս չի վերանա նաև Windows Phone-ի համար նախատեսված հավելվածից և պլանշետային տարբերակներից:

Աղբյուրը՝ cnet.com