Google-ի Ara մոդուլային սմարթֆոնը կթողարկվի երեք տարբեր չափսերով

Google-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նախագծերի խումբը՝ ATAP-ը հրապարակել է Ara մոդուլային սմարթֆոնի առաջին ուղեցույցը՝ նախատեսված նախագծողների համար:

ara

Այս փաստաթղթում ասվում է, որ Ara-ն կարող է արտադրվել երեք տարբեր չափսերով: Ընդ որում ներկա պահին հենց Google-ը կարտադրի մոդուլային սմարթֆոնի հիմքը: Իսկ այլ նախագծողների մոդուլները կհավաքվեն առանջին ինտերնետ խանութում:

Սա կօգնի սպառողին ինքնուրույն ընտրել իր Ara սմարթֆոնի մասերը: Ենթադրվում է, որ Ara-ն պետք է աշխատի Android ՕՀ-ով: Վերջինիս համար գրվող հավելվածների նկատմամբ պահանջները շատ չեն տարբերվի սովորական հավելվածներից:

motorola project ara

Նշենք, որ համաձայն վերջերս հրապարակված ինֆորմացիայի, Ara սմարթֆոնները կհայտնվեն վաճառքում 2015թ. առաջին կիսամյակում: Նախագծի կայքում նշվում է, որ ATAP-ն աշխատելու է ալֆա և բեթա տարբերակների շուրջ ամբողջ 2014-ի ընթացքում:

Աղբյուրը՝ projectara.com