Microsoft-ը նախագծում է օգտագործողի «անտեսանելի ինտերֆեյս»

Microsoft-ն աշխատում է սկզբունքորեն նոր օգտագործողի ինտերֆեյսի շուրջ: Ընկերության՝ Իսրայելում գտնվող գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Յորամա Յակոբին նշում է, որ խոսքը գնում է «անտեսանելի ինտերֆեյսի մասին», գրում է The Wall Street Journal-ը:

Bos-mN7bvLbuQbZTU-XgaA-article

Յակոբիի խոսքով, նման ինտերֆեյսը կկարողանա հասկանալ և կանխագուշակել, թե ինչ է ցանկանում օգտագործողը՝ մինչ այդ մասին հարցում կատարելը: Microsoft-ի կարծիքով ապագայի ինտերֆեյսը այդպիսին պետք է լինի: Ընկերությունը նախագծում է այս «անտեսանելի ինտերֆեյսը»՝ իր նոր բրենդային ձայնային օգնականի՝ Cortana-ի հիման վրա:

Նոր նախագծվող ինտերֆեյսը ստացել է կոդային UI.Next անվանումը: