Թողարկվել է WordPress 3.8.2 տարբերակը

wordpress-logoԿայքերի կառավարման համար նախատեսված հանրահայտ WordPress ծրագիրը թարմացվել է և հասանելի է բեռնման համար: Նոր տարբերակում ուղղված են նախորդի մի շարք թերություններ: Վերացված է նաև այն խոցելիությունը, որի միջոցով չարագործները կկարողանային cookie-ները ձևափոխելով մուտք գործել կայքի CMS: Այս խոցելիությունը հայտնաբերել էր Ջոն Քեյվը, ով աշխատում է WordPress-ի անվտանգության ծառայությունում:

Թարմացումը կտեղադրվի ավտոմատ կերպով կամ այն կարելի է տեղադրել այս հասցեով՝

Նշենք, որ WordPress-ի 3.9 փորձնական տարբերակն արդեն ներառում է վերոնշյալ փոփոխությունները:

Աղբյուրը՝ wordpress.org