Facebook-ը կպատժի Like խնդրելու համար

facebookFacebook սոցցանցը գործարկել է նորությունների ժապավենի նոր ալգորիթմ, որն ավելի քիչ է ցուցադրելու օգտագործողին կրկնվող և տհաճ բովանդակություն:

Իր պաշտոնական հաղորդագրությունում Facebook-ը նշում է, որ խոսքը գնում է երեք տիպի գրությունների մասին: Նախևառաջ չեն ցուցադրվի այն հրապարակումները, որոնցում օգտագործողները խնդրում են Like դնել, վերահրապարակել կամ թողնել մեկնաբանություն:

Facebook-ի աշխատակիցների խոսքով, նման խնդրանքներից օգտագործողները հաճախակի են բողոքում: Facebook-ը թաքցնելու է նաև կրկնվող կամ հին բովանդակություն պարունակող հրապարակումները: Նոր ալգորիթմը կճանաչի բոլոր այն լուսանկարները կամ վիդեոները, որոնք առաջին անգամ չեն, որ հրապարակվում են միևնույն էջում: Բացի դրանից, սոցցանցը կսկսի ավելի քիչ ցուցադրել հղումներ, որոնք տանում են գովազդային կայքեր:

Աղբյուրը՝ newsroom.fb.com