Kickstarter-ում ներկայացրել են գրպանի տպիչ Pocket Printer նախագիծը (վիդեո)

Kickstarter քրաուդֆոնդային կայքում ներկայացվել է Pocket Printer նախագիծը: Այն իրենից ներկայացնում է գրպանի տպիչ, որն ինքնուրույն է շարժվում թղթի վրա և տպագրում: Փոքր տուփի տեսք ունեցող սարքում տեղակայված է մարտկոց և քարտրիջ՝ թանաքով: Սարքը թղթի վրա շարժվում է՝ փոքրիկ մինի անիվների միջոցով: Որպեսզի տպիչը ճիշտ շարժվի, այն պետք է ճիշտ անկյան ուղղությամբ դնել թղթին:

pocket_printer

Տպիչը համատեղելի է OS X, Linux և Windows ՕՀ-ներով աշխատող համակարգիչների հետ: Նախագծման փուլում են գտնվում նաև iOS և Android հավելվածները:

Տպագրության արագությունն է՝ 1 րեպեում 1.2 էջ А4 ֆորմատի՝  96×192 dpi: Սարքը միանում է համակարգչին Bluetooth-ի միջոցով: Քարտրիջը կարող է մեկ լիցքավորումից տպագրել մինչև 1000 էջ:

Աղբյուրը՝ Kickstarter.com