Orange-ը շարունակում է սմարթֆոնները ավելի մատչելի դարձնել

Orange-ը ներկայացրեց ապառիկի նոր պայմաններ իր ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար:  Այսուհետ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրությունների 3000 սակագնային պլանին բաժանորդագրվելիս հաճախորդները կարող են հեռախոսասարք ձեռք բերել 0% կանխավճար, 0% միջնորդավճար և 12% տարեկան տոկոսադրույքով՝ սովորական 20%-ի փոխարեն:

Credit sale internal banner

Առաջարկը գործում է 30 000 դրամից մինչև 150 000 դրամ արժողությամբ հեռախոսների և սմարթֆոնների համար: Հաճախորդները ապառիկ գործարքները կարող են ձևակերպել անմիջապես Orange-ի 78 խանութներից մեկում՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք եկամուտների մասին՝ ըստ պահանջի: Ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի և Յունիբանկի համագործակցության շնորհիվ:

«Սմարթֆոն հեռախոսասարքերի հայկական շուկան վերջին տարիների ընթացքում զգալիորեն զարգացել է, և այս տիպի հեռախոսների պահանջարկը շուկայում շարունակում է աճել: Orange-ն առաջին շարժական կապի օպերատորն էր, որ սկսեց սուբսիդավորել հեռախոսասարքեր և Դելֆին, Թիթեռ, Պանտերա ամսական բաժանորդագրությունների 4000 և ավելի բարձր սակագնային պլաններին բաժանորդագրվող հաճախորդներին հնարավորություն ընձեռեց հեռախոս ձեռք բերել մեկ դրամից սկսած: Ապառիկի այս նոր պայմաններն առաջարկելով՝ նպատակ ունենք  սմարթֆոն հեռախոսասարքերն առավել մատչելի ու հասանելի դարձնել հաճախորդների ավելի մեծ քանակի համար», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօերն Ֆրանսիս Ժելիբտերը: