Ի՞նչպես բարելավվել սմարթֆոնով լուսանկարված լուսանկարների որակը

Ի՞նչպես բարելավվել սմարթֆոնով լուսանկարված լուսանկարների որակը

Վերջին մի քանի տարիների ընթացքում բջջային սարքերի ֆոտոխցիկներն ահռելի ճանապարհ անցան: Ժամանակակից սմարթֆոնով որակյալ լուսանկար ստանալու համար բավական է մեկ-երկու հպում էկրանին:

Lifehacker.com կայքի մասնագետները հարցում են անցկացրել բազմաթիվ պրոֆեսիոնալ լուսանկարիչների շրջանում՝ որոշելու համար սմարթֆոնի տեսախցիկով որակյալ լուսանկարի ստացման հիմնական կարևոր պայմանները:

smartphone

1. Ճիշտ օգտագործեք լույսը

Այս խորհուրդը վերաբերվում է հեռախոսի բոլոր մոդելներին: Դեպի լույսը պետք է ուղղված լինի լուսանկարվող օբյեկտը, այլ ոչ թե տեսախցիկը: Սմարթֆոններով լուսանկարելու հիմնական խնդիրը լույսի քիչ քանակության հետ աշխատելն է, այդ պատճառով մեր հիմնական խնդիրը պետք է լինի՝ տեսախցիկն ապահովել լույսի առավելագույն քանակով:

2. Մաքրեք օբյեկտիվը

Թվում է՝ հետքեր ունեցող օբյեկտիվը լուսանկարում է այնպես, ինչպես մաքուրը, սակայն եթե թեկուզ քիչ զգացվող հետքերը շատ են, դա կազդի լուսանկարի որակի վրա:

 3. Խուսափեք Zoom-ից

Օբյեկտը մոտիկից նկարահանելու համար ինքներդ մոտեցեք դրան, ոչ թե օգտագործեք հեռախոսի zoom-ը, քանի որ այն զգալիորեն կվատացնի նկարի որակը:

4. Ճիշտ օգտագործեք լուսարձակումը

Հիմնականում լուսանկարն ավելի որակյալ է լինում, երբ չեք միացնում լուսարձակումը, սակայն մի փոքր մութ տեղում այն կարող է բավական օգնել: Կարոք եք ընտրել լուսարձակման «Auto» ռեժիմը, և սմարթֆոնն ինքը կորոշի՝ երբ այն միացնել:

5. Փոխեք կարգավորումները

Եթե օգտագործում եք Android հեռախոս, ապա հնարավոր է կարողանաք լավացնել լուսանկարների որակը՝ փոխելով կարգավորումները: Առաջին հերթին ստուգեք թույլատրությունը, ընտրեք առավելագույն տարբերակը: Միացրեք նկարի ստաբիլիզացումը: Կարգավորեք սպիտակի բալանսը, որպեսզի նկարները չափազանց լուսավոր չլինեն:

6. Սև-սպիտակ լուսանկարներ արեք

Եթե միևնույն է, Ձեր հեռախոսը շարունակում է վատ նկարել, ապա դիմեք սև-սպիտակ ֆիլտրին. այն սովորաբար թաքցնում է գույնի հետ կապված թերությունները:

Կարող եք նաև լուսանկարը գունավոր անել, իսկ հետո կիրառել սև-սպիտակ ֆիլտրը՝ համեմատելու համար:

7. Օգտագործեք ֆիլտրներ

Եվ ամենավերջում կտանք այս խորհուրդը՝ վերևում նշված բոլոր խորհուրդներն օգտագործելուց հետո կարող եք կիրառել տարբեր ֆիլտրներ, սակայն ոչ ամեն լուսանկարի համար: