Apple-ն արտոնագրել է վիրտուալ իրականության ակնոցի տեխնոլոգիա

head-mounted-3d-oled-display

Վերջերս Facebook սոցցանցը գնեց վիրտուալ իրականության ակնոց արտադրող Oculus VR ընկերությունը: Իսկ այսօր արդեն համացանցում տարածվել է արտոնագրային դիմումի մի փաստաթուղթ, որը նկարագրում է խելացի ակնոցի նախագծման մասին՝ օժտված վիդեոբովանդակություն հեռարձակելու ֆունկցիայով:  Փաստաթուղթը պատկանում է Apple ընկերությանը:

Screen_Shot_2014-04-10_at_121-640x331

Ակնոցի տեխնոլոգիան հնարավորություն կտա առանձին աջ և ձախ աչքերի համար կարգավորել պատկերի որակը՝ համապատասխան մարդու տեսողության և դիտել նաև եռաչափ վիդեո:

Սարքը պետք է աշխատի համատեղ համակարգչի և հեռուստացույցի հետ: Պետք է նշել, որ Apple-ը վաղուց ունի նման մտադրություն՝ 2006-ից: Եվ նման ակնոցի տեխնոլոգիա արտոնագրելու դիմումը «խնձորային ընկերության» կողմից ներկայացվել էր դեռևս 2008-ին: Իսկ 2013-ի դեկտեմբերին Apple-ը դիմեց ԱՄՆ արտոնագրային բյուրո կրկին արտոնագրելու իր՝ արդեն վերամշակված տեխնոլոգիան:

Աղբյուրը՝ appleinsider.com