ԱՄՆ-ի բնակիչները կկարողանան գնել Google Glass-ն ընդամենը մեկ օր

google-glass

ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի ապրիլի 15-ին կկարողանա ձեռք բերել Google Glass խելացի ակնոցը: Այս մասին հաղորդում է The Verge ինտերնետ-պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ Google-ը ցանկանում է ընդլայնել Glass օգտագործողների թիվը: Ընկերությունն արդեն հաստատել է այս լուրը և գրել դրա մասին իր պաշտոնական բլոգում: Նշենք, որ վաճառքը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին Google Glass-ի կայքում:

Սարքը կվաճառվի $1500-ով, այս գնի մեջ կմտնեն նաև գնորդի ցանկությամբ կարճատեսների համար նախատեսված լինզաները: Հիշեցնենք, որ Google Glass-ի համաշխարհային վաճառքը կմեկնարկի 2014-ի վերջին:

Աղբյուրը՝ theverge.com