Studio Roosegaarde դիզայներական ընկերությունը իրականացրել է Նիդեռլանդներում փորձնական նախագիծ՝ ապագայի «խելացի» ճանապարհներ ստեղծելու ուղղությամբ: Այսպիսի ճանապարհ ստեղծելու նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգությունը և թեթևացնել տրանսպորտային միջոցների ղեկավարումը եղանակային վատ պայմանների ժամանակ:
«Խելացի» ճանապարհի վրա օգտագործվում է հատուկ ներկ, որը ցերեկային ժամերին կուտակում է էներգիա, իսկ մթության մեջ լույս արձակում: Այդ ներկով առայժմ ներկված է միայն 329 մայրուղու 500-մետրանոց հատված. ականատեսների խոսքով՝ այդ հատվածով երթևեկելիս կարծես հեքիաթի մեջ լինես:
Ապագայում Studio Roosegaarde-ը պատրաստվում է ճանապարհներին տեղադրել զգուշացնող նշաններ, որոնք կհայտնվեն միայն անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ ջերմաստիճանի անկման ժամանակ:
Աղբյուրը՝ wired.com