2015-ին Wi-Fi ինտերնետի արագությունը կարող է աճել 6 անգամ

2015-ին Wi-Fi ինտերնետի արագությունը կարող է աճել 6 անգամ

Ամերիկյան Quantenna ընկերությունը հայտնել է, որ աշխատում է Wi-Fi տարածող հատուկ սարքի շուրջ, որը կկարողանա ցրել 10Գբ/վրկ. արագությամբ ինտերնետ: Այս սարքը նախատեսվում է շուկա բերել 2015-ին:

j51rUft4XMAB9P3o12vu1g-article

Հիշեցնենք, որ ժամանակակից Wi-Fi սարքերը մաքսիմալ կարողանում են տրամադրել 1.3-1.7 Գբ/վրկ. (Linksys WRT-1900AC и Asus RT-AC87U) ինտերնետ: Շնորհիվ 8 ալեհավաքների՝ նոր սարքը կկարողանա ավելացնել իր թողարկվող արագությունը:

Quantenna-ը ենթադրում է, որ նախագծվող սարքը կօգտագործվի սպառողական ցանցերում և մեծ ընկերություններում: Այն նախատեսված է լինելու միայն նոութբուքերով և անհատական համակարգիչներով օգտագործման համար և ոչ բջջային սաքերի:

Աղբյուրը՝ pcworld.com

Բաժիններ: Համացանց և կապ