Հայտնի են Սիլիկոնյան հովտի ամենաեկամտաբեր ընկերությունները

San Jose Mercury News հրատարակությունը  հրապարակել է ամենաեկամտաբեր ընկերությունների վարկանշային աղյուսակը, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են Սիլիկոնյան հովտում: «Silicon Valley 150» անվանումով ցուցակը կազմվել է ընկերությունների 2013թ. ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

image5-0976

Այս ցուցակը գլխավորում է Apple ընկերությունը, որն իր արտադրանքների վաճառքներից ստացել է 174մլրդ. դոլարի եկամուտ, ինչև 6%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Apple-ին հաջորդում է համակարգիչ արտադրող HP-ն՝ 112մլր. դոլար եկամտով, իսկ 3-րդ տեղում է ինտերնետ հսկա Google-ը՝ 60մլրդ. դոլար եկամտով: Վերջինիս հաջողվել է առաջ անցնել 53մլրդ. դոլար եկամուտ գրանցած Intel-ին: Դե իսկ լավագույնների հնգյակը եզրափակում է Cisco-ն՝ 48մլրդ. դոլար եկամուտով:

Եկամտաբերների ցուցակում արժե նաև նշել Facebook-ը, որը 2012թ. 16-րդ տեղից աճել է՝ զբաղեցնելով ցուցակում 11-րդ տեղը: Աշխարհի խոշոր սոցցանցը գրանցել է 8մլրդ. դոլարի եկամուտ: