Microsoft-ն աշխատում է առարկաների և դեմքերի 3D-սկաներ ստեղծելու ուղղությամբ (վիդեո)

Microsoft Research-ի աշխատակիցներն անընդհատ աշխատում են ինովացիոն տեխնոլոգիաների և արտադրանքների վրա, որոնցից է առարկաների, դեմքերի և այլ տարածական օբյեկտների եռաչափ մոդելների ստեղծումը Windows Phone սմարթֆոնի միջոցով: Այդ մոդելները հետագայում հնարավոր կլինի տպել եռաչափ տպիչով:

microsoft2

Տվյալ տեխնոլոգիան հայտնի է որպես 3D Reconstruction, որի աշխատանքի մասին գաղափար կարելի է կազմել այս տեսանյութի օգնությամբ.

Ցուցադրված ինտերֆեյսը բավական պարզ է օգտագործողների համար, սակայն թե երբ այն հասանելի կլինի համընդհանուր օգտագործման համար, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը` Microsoft.com