Lenovo-ն ներկայացրել է B, G և Z սերիայի նոութբուքներ

Lenovo-ն ներկայացրել է B, G և Z սերիայի նոութբուքներ

Lenovo համակարգիչ արտադրողը մոտական ամիսների ընթացքում կմեկնարկի B50, G50, Z40 և Z50 մոդելի նոութբուքների վաճառքը՝ աշխատող Windows ՕՀ-ով:

lenovo1

B50 մոդելն ունի 15 դյույմ անկյունագիծ էկրան: Այն հասանելի է երկու տարբերակով. էկրանի  1366×768 կամ 1920х1080 պիքսել թույլատրությամբ: Ընդ որում, այս մոդելը հասանելի է սենսորային կամ սովորական էկրան տարբերակներով: Այս մոդելը կարող է աշխատել Intel Core i7  4-րդ սերնդի պրոցեսորով՝ NVIDIA GeForce 820M կամ AMD A8 գրաֆիկական չիպով և AMD Radeon R5 M230 արագացուցիչով:

Նոութբուք B50-ն ունի 1Տբ կոշտ սկավառակ, DVD ձայնագրիչ, Dolby Advanced Audio v2 աուդիոհամակարգ, USB 3.0, USB 2.0 բնիկներ և HDMI ինտերֆեյս: Աշխատում է  Windows 7 ՕՀ-ով:

lenovo2

G50 մոդելը հագեցած է Intel Core i7 4-րդ սերնդի պրոցեսորով՝ AMD Radeon R5 M230 գրաֆիկական չիպով, էկրանն ունի 1366х768 պիքսել խտություն: Նոութբուքում հնարավոր է տեղադրել DVD ձայնագրիչ կամ Blu-ray: Այն աշխատում է Windows 8.1-ով: Նոութբուքը հագեցած է Lenovo VeriFace Pro ծրագրով, որը կատարում է օգտագործողի դեմքի ճանաչում:

lenovo3

Դե իսկ Z40 և Z50 մոդելները մաքսիմալ կոնֆիգուրացիայի դեպքում հագեցած են Full HD (1920х1080) էկրանով՝ 14 և 15.6 դյույմ համապատասխանաբար: Կարող են հագեցած լինել AMD պրոցեսորներով,  DVD ձայնագրիչով և 720р թույլատրությամբ տեսանկարահանող վեբ-տեսախցիկով:

Lenovo B50 և G50 նոութբուքերը հասանելի կլինեն հուլիսին՝ սկսած 400 դոլարից, իսկ Z40 և Z50 մոդելները մայիսին՝ սկսած 580 դոլարից:

Աղբյուրը՝ Lenovo.com