Հոնկոնգում ցուցադրել են iPhone 6-ը (ֆոտո)

Վերջին մի քանի օրերի ընթացքում չինացի բլոգերները մեկը մյուսի հետևից հրապարակում են դեռևս արտադրական գործընթացում գտնվող iPhone 6-ի լուսանկարները: Դրանք կարող են լինել Photoshop-ի արդյունք, սակայն այլ բան է, երբ սմարթֆոնի մակետը ներկայացվել է ցուցահանդեսի ընթացքում:

Այսպես, Hong Kong Electronics Fair 2014 ցուցահանդեսին էնտուզիաստները ներկայացրել են հաջորդ սերնդի iPhone-ի ամբողջական մակետը, որից դատելով՝ հեռախոսը կունենա 4,7 դյույմ անկյունագծով էկրան:

Դժվար է ասել՝ մատնահետքի սկաներ կունենա այս մոդելը, թե ոչ, քանի որ մակետի վրա կարծես թե միայն Home կոճակի տեղն է:

Աղբյուրը՝ Yablochno.com