Flickr-ը գործարկել է իր նոր iOS և Android հավելվածները

Flickr

Վերջին տարիներին իր ճանաչվածությունը կորցնող Flickr ֆոտոհոսթինգային ծառայությունը մտադիր է վերադարձնել իր համբավը՝ գործարկելով իր բջջային iOS և Android հավելվածների ամբողջությամբ նոր դիզայն:

Flickr-ի բջջային հավելվածներն արդեն հասանելի ներբեռնման համար, հաղորդում է The Verge տեխնոբլոգը:

Նոր թարմացումը ավելի հարմար և հեշտ կդարձնի Flickr-ի օգտագործումը: Ավելացվել է լուսանկարների արագ վերբեռնման և սոցցանցերում կիսելու, ինչպես նաև Dropbox-ում և Google+-ում պահելու հնարավորություն:

Պատկերները ժապավենում կցուցադրվեն խորանարդների տեսքով: Այն հիշեցնում է փոքր ինչ Instagram ֆոտոծառայությանը ոչ միայն ժապավենով, այլև 14 ֆիլտրերի կիրառման հնարավորությամբ: Օգտագործողը կարող է խմբագրել լուսանկարը կոնտրաստը, սպիտակ գույնի բալանսը և այլն:

Նշենք, որ Flickr-ի վեբ տարբերակն առաջին անգամ գործարկվեց 2004-ին: Այսօր ծառայությունը 10 տարեկան է: