Nokia-ն կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել Lumia 2520 պլանշետի օգտագործումը

Nokia-ն զգուշացնում է իր բրենդային Lumia 2520 պլանշետի օգտագործողներին վտանգ ներկայացնող AC-300 լիցքավորման լարի անսարքության մասին: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքում:

Nokia battery

«Վարդակից լիցքավորման լարը հանելիս կարող է կարճ միացում առաջացնել: Խորհուրդ ենք տալիս դադարեցնել լիցքավորման լարի օգտագործումը ժամանակավորապես, մինչ մենք չլուծենք այս խնդիրը»,- նշում է ֆիննական արտադրողն իր հայտարարությունում:

Քանի որ, AC-300-ն իր տեսակում միակն է, Nokia պլանշետը հնարավոր չի լինի լիցքավորել այլ լիցքավորիչներով: Նշենք, որ AC-300-ի անսարքությունը չի կարող վնասել պլանշետին: 2013թ. դեկտեմբերին Nokia-ն վաճառեց մոտ 30 000 Lumia 2520: